Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները՝ Երևանը գրավելու մասին, չեն նպաստում լարվածության թուլացմանը` հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Իհարկե, Մոսկվայում տեսել են նրա հայտարարությունը։ Մենք գիտակցում ենք, որ Ադրբեջանի հարաբերությունները Հայաստանի հետ ծայրահեղ լարված են, սակայն այդ հայտարարությունը չի նպաստում լարվածության թուլացմանը»,- ընդգծել է Մարիա Զախարովան:
«Հույս ունենք, որ ԼՂ հակամարտությունը կկարգավորվի»,- հայտարարել է նա. «Մենք հույս ունենք, որ հակամարտությունը կգտնի իր լուծումը։ Մենք խիստ ուշադրություն ենք հատկացնում այդ հարցին, և, ամենակարևորը, մասնակցում ենք կողմերի պայմանավորվածությունների իրագործմանը»: