Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Երկիր ծիրանի»-ի անդամներն այցելել են դատաբժշկի

«Երկիր ծիրանի»-ի անդամներն այցելել են դատաբժշկի
17.02.2018 | 05:30

«Երկիր ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր՝ փետրվարի 16-ին, «Երկիր ծիրանի» կուսակցության գրասենյակ են այցելել իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

Կուսակցության մամլո հաղորդագրությունում նշվում է, որ իրավապահները բացատրություն են վերցրել փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում «ՀՀԿ» խմբակցության կողմից բռնության ենթարկված «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանից, խմբակցության անդամներ Մարինա Խաչատրյանից և Սոննա Աղեկյանից, ինչպես նաև նրանց դատաբժշկական փորձաքննության ուղեգիր են տրամադրել:

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, խմբակցության անդամներ Մարինա Խաչատրյանը և Սոննա Աղեկյանը փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում իրենց նկատմամբ բռնի գործողությունների հետևանքով ստացած մարմնական վնասվածքների առկայությունը ստուգելու համար այսօր այցելել են դատաբժիշկների:


Երկիր ծիրանի» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից ակնկալում է քրեական գործի հրատապ հարուցում և Տարոն Մարգարյանի գլխավորությամբ մեղադրյալների ներգրավում, որը մինչ այս պահը, առավել քան բավարար հիմքերի առկայության պայմաններում, դեռևս տեղի չի ունեցել»,- նշվում է մամլո հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 653

Մեկնաբանություններ