Սիրիայում քաղաքական ճգնաժամի կարգավորմանն աջակցելուն և ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելուն նվիրված խորհրդաժողովը ապրիլի 24-25-ին կանցկացվի Բրյուսելում ԵՄ-ի և ՄԱԿ-ի համանախագահությամբ` հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Խորհրդաժողովը մեզ հնարավորություն կտա քաղաքական աջակցություն մոբիլիզացնել ՄԱԿ-ի հովանու ներքո տեղի ունեցող գործընթացին և հումանիտար օգնություն սիրիացիներին երկրի ներսում ու տարածաշրջանում»,- լրագրողներին ասել Է Մոգերինին՝ Սոֆիայում ամփոփելով ԵՄ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական նիստի արդյունքները: ԵՄ-ն նախագահող Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի խոսքով՝ «խորհրդաժողովը տարածաշրջանային բոլոր ուժերին, ԵՄ-ին և ՄԱԿ-ին հնարավորություն կտա նստել բանակցությունների սեղանի շուրջ և քննարկել Սիրիայի ապագան»: