Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Միքայել Մինասյան. Արմեն Սարգսյանն արդյունավետ կերպով կներդնի իր գիտելիքներն ու կարողությունները` ի նպաստ Հայաստանի

Միքայել Մինասյան. Արմեն Սարգսյանն արդյունավետ կերպով կներդնի իր գիտելիքներն ու կարողությունները` ի նպաստ Հայաստանի
17.02.2018 | 13:32

Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել է, որ ուրախ է, որ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի նախագահի պաշտոնում առաջադրվելու` նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը:


«Կարող եմ փաստել, որ ի դեմս նրա, գործ ունենք փորձառու և արհեստավարժ դիվանագետի հետ: Շատերդ կհիշեք, որ տարիներ առաջ նա եղել է Հայաստանի դեսպանը նաև Սուրբ Աթոռում և մեծապես նպաստել է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Վստահ եմ՝ նախագահի պարտականությունները ստանձնելու դեպքում, Արմեն Սարգսյանն առավել արդյունավետ կերպով կներդնի իր գիտելիքները, կապերն ու կարողությունները` ի նպաստ Հայաստանի Հանրապետության»:

Դիտվել է՝ 873

Մեկնաբանություններ