Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ցեղասպանությունը ճանաչող թուրք մտավորականները դատապարտվեցին ցմահ ազատազրկման

Ցեղասպանությունը ճանաչող թուրք մտավորականները դատապարտվեցին ցմահ ազատազրկման
17.02.2018 | 13:33

Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին բազմիցս իրենց հրապարակումներում անդրադարձած Մեհմեդ և Ալթան եղբայրները դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 26-րդ դատարանը Ալթան եղբայրներին ու կին լրագրող Նազլը Ըլըջաքին ու ևս 3 լրագրողի մեղավոր է ճանաչել 2016-ի ռազմական հեղաշրջման մասին իմանալու և դեր ստանձնելու մեջ։


Իր վերջին խոսքում Ահմեդ Ալթանն ասել է. «Ես իմ քաղաքական հայացքների համար 100 անգամ դատապարտվել եմ, սակայն առաջին անգամ եմ սահմանադրական հանցանք գործող դատարանի առջև կանգնած։ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ նման դեպք չի եղել»։ Դատարանը որպես ապացույց է ընդունել լրագրողների հրապարակումներում այն տեսակետները, որ շուտով Էրդողանի իշխանության վերջը գալու է, և դա համարել հեղաշրջման փորձի մասին իմանալ ու մասնակից լինել։

Դիտվել է՝ 821

Մեկնաբանություններ