Թուրք զինվորականները սիրիական քրդաբնակ Աֆրին շրջանում ռազմական գործողությունների ընթացքում կիրառել են թունավոր նյութեր պարունակող արկեր, հայտնում է սիրիական SANA գործակալությունը: Տուժել է 6 մարդ: Հիվանդանոցներից մեկի տնօրենը մանրամասնել է, որ բոլոր հոսպիտալացվածները բողոքել են խեղդվելու, օդը չբավականացնելու նշաններից: