Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի երկրորդ օրը քննարկվել է ՈՒկրաինայի արևելքում Կիևի չվերահսկվող տարածքներում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու հնարավորությունը: Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ այդ դեպքում Արևմուտքը կարող է քայլ առ քայլ մեղմել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները:
Հարցը քննարկվել է ՈՒկրաինայի ու ՌԴ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ: Բանակցություններից հետո ուկրաինական կողմը հայտարարել է, թե հնարավոր չի եղել համաձայնության հասնել: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ևս ՌԴ ԱԳ նախարարի հետ բանակցություններից հետո հայտարարել է, թե էական առաջընթաց չի արձանագրվել: