Գերմանիան չի ցանկանում հրաժարվել Իրանի միջուկային ծրագրի համատեղ գործողությունների համապարփակ պլանից՝ խորհուրդ տալով չհրաժարվել նաև ԱՄՆ-ին` հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը:
«Իրանի հետ պայմանագիր կնքելով մենք շատ բանի ենք հասել: Մենք միասնական ճակատով ենք հանդես եկել և խորհուրդ ենք տալիս մեր ամերիկացի ընկերներին չհրաժարվել գործողությունների ընդհանուր պլանից, այլ համատեղ և ամեն կերպ խոչընդոտել տարածաշրջանում Իրանի ազդեցության ընդլայնմանը»,- ասել է Գաբրիելը Մյունխենի անվտանգության համաժողովում: