Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էդմոն Մարուքյանը հավատարիմ է լինելու «Ելք» դաշինքին

Էդմոն Մարուքյանը հավատարիմ է լինելու «Ելք» դաշինքին
17.02.2018 | 23:29

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը համագումարում հայտարարել է, որ հավատարիմ են լինելու «Ելք» դաշինքին։
«Մենք հավատարիմ ենք մեր ստանձնած կարևոր պատասխանատվությանը և ամեն բան անելու ենք հետագայում, որ «Ելք» դաշինքը կարողանա դիմակայել բոլոր մարտահրավերներին և, հաղթահարելով ցանկացած մարտահրավեր, դրանից դուրս գա ավելի հզորացած»,- համագումարում հայտարարեց Էդմոն Մարուքյանը։


Նա հիշեցրել է լատինական ասույթը՝ «Փշերի միջով դեպի աստղեր» և ասել, որ դա է իրենց ճանապարհը։ Մարուքյանի խոսքով, «Ելք» դաշինքը արդեն գործում է մեկ տարի ու ներկայացնում է Հայաստանի ընդդիմադիր բևեռը՝ թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս։ Նա հիշեցրել է ԱԺ-ի, Երևանի ավագանու ընտրությունները, որոնց արդյունքում «Ելք» դաշինքը ներկայացված է թե խորհրդարանում, թե մայրաքաղաքի ավագանիում։ «Այս արդյունքներից յուրաքանչյուրը հաջողության պատմություններ են յուրաքանչյուրիս համար և մենք պետք է խնամքով վերաբերվենք դրան»,- ասաց նա։

Դիտվել է՝ 821

Մեկնաբանություններ