Անկարան պատերազմ չի վարում Սիրիայում, խոսքն ահաբեկչության դեմ պայքարի մասին է` հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը՝ անվտանգության հարցերով 54-րդ մյունխենյան համաժողովում։ «Սիրիայում չկա պատերազմ, դա պայքար է ահաբեկչության դեմ, որին մասնակցում է ոչ միայն Թուրքիան, այլև կոալիցիայի կազմի մեջ մտնող 62 պետությունները, Ռուսաստանն ու Իրանը։ Մենք ՆԱՏՕ-ի անդամ ենք, մենք կոալիցիայի մաս ենք, ապահովում ենք կոալիցիայի աջակցությունն օդում, ՆԱՏՕ-ն կիրառում է Թուրքիայի ռազմաօդային բազաները, որոնք հնարավոր են դարձրել գործողությունը»,- հայտարարել է վարչապետը։
Նրա խոսքով՝ Սիրիայում և Իրաքում հաղթանակ է տարվել մի ահաբեկչական կազմակերպության նկատմամբ, սակայն հիմա ահաբեկիչները նորովի խմբավորվել են նոր անվան ներքո և կիրառում են ռուսական և ամերիկյան սպառազինություն, որը ստանում են անօրինական ճանապարհով, այդ թվում` համացանցով պատվիրելով։