Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Տիգրան Բալայան. Այլևս անօգուտ է ժխտել Ցեղասպանության փաստը

Տիգրան Բալայան. Այլևս անօգուտ է ժխտել Ցեղասպանության փաստը
18.02.2018 | 13:45

Հայոց ցեղասպանությունը գիտականորեն հաստատված պատմական փաստ է ու Թուրքիայի ԱԳՆ-ում դրա մասին լավ գիտեն` ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը՝ Նիդերլանդների խորհրդարանում ներկայացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին։


«Կարծում եմ` գիտակցում են նաև, որ այլևս անօգուտ է ժխտել այդ փաստը։ Հիշեցնեմ նաև, որ Նիդերլանդների խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռևս 2004-ին։ Գուցե իր այս հայտարարությամբ Թուրքիայի ԱԳՆ-ն փորձում է ժխտել նաև այս փաստը»,- նշեց Բալայանը։

Դիտվել է՝ 781

Մեկնաբանություններ