ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին կարծում է, որ իրանական միջուկային ծրագրով համաձայնագրի չեղարկման դեպքում տարածաշրջանում ռազմական հակամարտություն կսկսվի: «Եթե մենք չեղարկենք Իրանի հարցով համաձայնագիրը, մենք պետք է սկսենք ռմբակոծել, իսկ դա մենք չենք ցանկանում»,- ասել է Քերին՝ Մյունխենի 54-րդ համաժողովում:
Նա համաձայն չէ Իսրայելի ներկայացուցիչների հայտարարության հետ, որ Իրանը 10 տարի անց ձեռք կբերի միջուկային զենք՝ չնայած իրանական միջուկային ծրագրով համաձայնագրին:
«Դա պատշաճ առաջարկ չէ, և ես դրա հետ համաձայն չեմ»,- ասել է Քերին՝ հավելելով, որ «Իրանը կարող է վտանգ ներկայացնել. պարզվում է՝ որոշ հարցեր չեն շոշափվել համաձայնագրում, օրինակ՝ մարդու իրավունքներին հետևելու հարցը»: