Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայաստանի շրջանների զգալի մասում տեղումներ են

Հայաստանի շրջանների զգալի մասում տեղումներ են
19.02.2018 | 14:00

Այսօր առավոտյան Հայաստանի շրջանների զգալի մասում տեղումներ են, լեռնային գոտիներում` ձյան կամ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Փետրվարի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը առաջիկա գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա: Այսօր ժամը 8:15-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Վարդենյաց լեռնանցքը, դժվարանցանելի՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արարատի և Կոտայքի մարզերում, Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս քաղաքներում և Սյունիքի մարզի Մեղրու սար հատվածում ձյուն է գալիս: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դիտվել է՝ 466

Մեկնաբանություններ