Իսրայելի օդուժը հարված է հասցրել Գազայի տարածքում պաղեստինցի գրոհայինների դիրքերին՝ ի պատասխան այդ տարածքից իրենց ուղղությամբ արձակված հրթիռի: Կողմերի փոխադարձ հրթիռակոծումը տևում է արդեն երկրորդ գիշերն անընդմեջ: Իսրայելի ավիացիան թիրախավորել է Գազայի հատվածի հարավում ստորգետնյա ենթակառուցվածքը:
Իսրայելական կողմը չի մանրամասնել, թե որ թիրախներին է հարվածել, ենթադրվում է` ստորգետնյա թունելներին: Իսրայելական դիրքերի ուղղությամբ արձակված հրթիռն ընկել էր սահմանամերձ գոտում, զոհեր և ավերածություններ չէին գրանցվել: