Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսել են Սիրիայի հյուսիսում ստեղծված կացության վերաբերյալ:
«Ռեջեփ Թայիբ Էրդողանը ռուս գործընկերոջը պատմել է Աֆրինում ընթացող «Ձիթենու ճյուղ» գործողության մասին»` հաղորդում է Anadolu-ն: Նրանք քննարկել են Իդլիբ գավառի ապառազմականացված գոտում նոր դիտորդական կետերի ստեղծման հարցը: