Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Դավիթ Հարությունյան. Իրավական խուճուճ ձևակերպումների մեջ մի մտեք

Դավիթ Հարությունյան. Իրավական խուճուճ ձևակերպումների մեջ մի մտեք
20.02.2018 | 14:50

Անգամ ամենավառ երևակայության դեպքում դժվարանում եմ նման մեկնաբանություն տալ, որ Սահմանադրության 125-րդ հոդվածը սահմանափակում է ՀՀ նախագահի ընտրությունն Ազգային ժողովում` ասուլիսում ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ մեկնաբանելով մասնագիտական շրջանակներում քննարկումները, որ Սահմանադրության 125-րդ հոդվածը ուժի մեջ չի մտել, և ՀՀ նախագահի ընտրությունը պետք է կազմակերպվի համապետական ընտրակագրով։

«Խնդրին նայեք փոքր-ինչ պարզ՝ չխաբվելով բարդ, իրավական խուճուճ ձևակերպումներից, որտեղ ամեն չորրորդ բառը հանցագործ է կամ չգիտեմ... նմանատիպ ածականներ են տրված»,- հորդորեց նախարարը։ Դավիթ Հարությունյանն ասաց, որ 125-րդ հոդվածը ուժի մեջ է մտնելու ապրիլի 9-ից, այսինքն՝ ՀՀ նախագահի՝ պաշտոնն ստանձնելու օրվանից։ Սակայն, ըստ նախարարի, անցումային դրույթների 211-րդ հոդվածով խնդրին կարգավորում է տրվել։ «Անցումային դրույթներում նպատակ կար նախագահի ընտրությունը կազմակերպել ԱԺ-ի կողմից, բայց ոչ ամբողջովին 125-րդ հոդվածով սահմանված կարգավորումներով։ Նպատակն այն էր, որ ոչ թե ուղղակի 125-րդ հոդվածով սահմանված մեխանիզմներով, այլ փոքր-ինչ այլ, և անցումային դրույթներում նշված է, որ առաջին ընտրությունը տեղի կունենա այս ժամանակահատվածում՝ 125-րդ հոդվածով սահմանված կարգով, և նշված է այն առանձնահատկությունը, որով պետք է կիրառվի 125-րդ հոդվածը։ Իրավունքում կա, հայերեն իրավական տերմինաբանությունը չկա, բայց էսպես է՝ Incorporation by reference, այսինքն՝ մենք կյանք ենք տալիս 125 հոդվածի փոփոխված տարերակին անցումային դրույթների 211 հոդվածով։ Նայեք այդ աչքերով՝ առանց խուճուճ իրավական ձևակերպումների, և դուք կտեսնեք, որ ամեն ինչ պարզ է։ Եվ որևէ սահմանադրական ճգնաժամի մասին խոսք լինել չի կարող»,- արձագանքեց Դավիթ Հարությունյանը։


Մասնագիտական շրջանակներում քննարկումների համաձայն ԱԺ-ն չունի 4-րդ նախագահին ընտրելու լիազորություն` այդ լիազորությունը նախատեսված է 2015-ի փոփոխված Սահմանադրության 125 հոդվածում, որն ուժի մեջ կմտնի հանրապետության 4-րդ նախագահի պաշտոնի ստանձնման օրը։

Դիտվել է՝ 1480

Մեկնաբանություններ