Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Արտերկրի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանը ներկայացրել է ընտրվելու դեպքում իր հիմնական անելիքները

Արտերկրի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանը ներկայացրել է ընտրվելու դեպքում իր հիմնական անելիքները
22.02.2018 | 12:31

Հայաստանի ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը փետրվարի 20-ին Վիեննայի Սբ Հռիփսիմե եկեղեցու սրահում հանդիպել է ավստրիահայ կազմակերպությունների ղեկավարների և անհատների հետ: Նա ներկայացրել է ընտրվելու դեպքում իր հիմնական անելիքներն ու Հայաստանի զարգացման իր տեսլականը, խոսել է Հայաստանի ու համահայկական խնդիրների մասին, առաջարկել միասնական լուծումներ փնտրելու համար խրախուսել համահայկական երկխոսությունը:


Արմեն Սարգսյանի ներածական խոսքին հաջորդել է համայնքային կառույցների ղեկավարների և անհատների հետ անկեղծ զրույցը, որի ժամանակ հնչել են ավստրիահայերի հարցերն ու կարծիքները Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային ու կրթական խնդիրների, Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների մասին

Դիտվել է՝ 712

Մեկնաբանություններ