Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Այս շաբաթ ՀՀԿ-ն կներկայացնի Արմեն Սարգսյանի թեկնածությունը

Այս շաբաթ ՀՀԿ-ն կներկայացնի Արմեն Սարգսյանի թեկնածությունը
22.02.2018 | 16:51

ՀՀԿ գործադիր մարմնի նիստը հագեցած է եղել քննարկման հարցերի սպեկտրով, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Մարտին ՏԻՄ ընտրություններում 20 համայնքներում թեկնածուներ են իրենք առաջադրելու: Բացի ՀՀԿ-ից, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն էլ են թեկնածուներ առաջադրելու այդ ընտրություններում, իսկ մնացած ընդդիմադիրները կրկին թեկնածուներ չունեն: «Սա խոսում է այն մասին, որ գուցե դեռևս չեն կարևորում ՏԻՄ աշխատանքները կամ դեռևս չկան կայացած կառույցներ: Մենք պատրաստ ենք մրցակցության»,- հավելեց նա: Շարմազանովը տեղեկացրեց, որ խորհրդարանին այս շաբաթ ՀՀԿ խմբակցությունը կներկայացնի Արմեն Սարգսյանի թեկնածությունը նախագահի պաշտոնի համար: Առաջիկա քառօրյայում ընտրվելու են Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, քննարկվելու է այս հարցը ևս, առաջարկվելու են 5 թեկնածուներ, ովքեր ընտրվելու են փետրվարի 27-մարտի 2-ը:

Դիտվել է՝ 1729

Մեկնաբանություններ