Հորդանանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, տեղեկատվության հարցերով նախարար Մուհամմադ ալ-Մումանին հայտարարել է, որ թագավորությունը դատապարտում է իսրայելական իշխանությունների գործողությունները Երուսաղեմի քրիստոնեական տաճարների հանդեպ և պահանջում «դադարեցնել Երուսաղեմի եկեղեցիների նկատմամբ ճնշումը»` հայտնում է WAFA գործակալությունը։
Տիրոջ գերեզմանի տաճարը փակվել էր անորոշ ժամկետով՝ ի նշան բողոքի ընդդեմ Երուսաղեմի քաղաքապետարանի կողմից եկեղեցական սեփականության նկատմամբ սահմանված պետական հարկերի։ Ալ-Մումանիի խոսքով՝ Երուսաղեմի եկեղեցիները նախկինում չեն հարկվել, իսկ քաղաքային մարմինների կողմից նրանց բանկային հաշիվների սառեցումը անթույլատրելի է։ «Դա ոտնձգություն է Երուսաղեմի կրոնական սրբավայրերի պատմական կարգավիճակի հանդեպ և միջազգային իրավունքի խախտում»,-ընդգծել է նա։