Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Չորս զոհ Լեսթերում պայթյունի հետևանքով

Չորս զոհ Լեսթերում պայթյունի հետևանքով
26.02.2018 | 23:45

Կիրակի ուշ երեկոյան հուժկու պայթյուն է որոտացել Անգլիայի Լեսթեր քաղաքի կենտրոնում գտնվող խանութներից մեկում` չորս մարդու մահվան պատճառ դառնալով: Եվս չորս մարդ վիրավորվել է:

Լեսթերշիրի ոստիկանության ղեկավար Շեյն Օ'Նիլը չի բացառել, որ տուժածների թիվը կարող է աճել: Նա նշել է, թե առայժմ որևէ ապացույց չկա ահաբեկչական գործողության մասին: Պայթյունի էպիկենտրոն դարձած խանութը, ըստ Reuters-ի, զբաղված էր Լեհաստանից ներկրված ապրանքների վաճառքով:

Դիտվել է՝ 601

Մեկնաբանություններ