Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արմեն Սարգսյանը Լիբանանում հանդիպել է հայկական քաղաքական շրջանակների հետ

Արմեն Սարգսյանը Լիբանանում հանդիպել է հայկական քաղաքական շրջանակների հետ
26.02.2018 | 23:53

ՀՀԿ և ՀՅԴ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Լիբանանում ՀՀ դեսպանատանը հանդիպել է հայ քաղաքական կուսակցությունների` ՀՅԴ-ի, ՍԴ հնչակյան կուսակցության, ռամկավար-ազատական կուսակցության ղեկավարների, Լիբանանի խորհրդարանի և կառավարության հայազգի անդամների հետ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, հայապահպանությանն առնչվող հրատապ հարցեր։


Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի մարտահրավերների հաղթահարման, երկրի բնականոն զարգացման, հայ հանրության միասնականության ապահովման իր ծրագիրը: Նա հանգամանալից անդրադարձել է ձեռնարկվելիք քայլերի առաջնահերթություններին: Հանդիպման մասնակիցները հարցեր տվել և ստացել են պարզաբանումներ: Հանդիպումն անցել է ջերմ գործնական մթնոլորտում` համակարգված քայլերի ձեռնարկման շեշտադրմամբ:

Դիտվել է՝ 1049

Մեկնաբանություններ