Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Աշոտյանը և Թանդիլյանը Բեռլինում մասնակցում են «ԵՄ-Հայաստան. համագործակցություն, հեռանկարներ» համաժողովին

Աշոտյանը և Թանդիլյանը Բեռլինում մասնակցում են «ԵՄ-Հայաստան. համագործակցություն, հեռանկարներ» համաժողովին
26.02.2018 | 23:55

ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են Արմեն Աշոտյանը և Մանե Թանդիլյանը, փետրվարի 25-27-ին Բեռլինում մասնակցում է Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամի նախաձեռնած «ԵՄ-Հայաստան. համագործակցություն, հեռանկարներ» թեմայով համաժողովին: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Բունդեսթագի սոցիալ-դեմոկրատական խմբակցության արտաքին քաղաքականության հարցերի համակարգող, պատգամավոր Նիլս Անենի, Բունդեսթագի ԵՄ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, քրիստոնեա-դեմոկրատական միության խմբակցության անդամ Գյունթեր Քրիխբաումի, կանցլերի աշխատակազմի արտաքին և անվտանգության քաղաքականությունը համակարգող վարչության պաշտոնյաների հետ:

Դիտվել է՝ 505

Մեկնաբանություններ