Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի դռները փակ ենք պահելու այնքան ժամանակ, մինչև պետության որոշումները չեղարկվեն

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի դռները փակ ենք պահելու այնքան ժամանակ, մինչև պետության որոշումները չեղարկվեն
26.02.2018 | 23:59

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի դռները փակ ենք պահելու այնքան ժամանակ, մինչև հարկային և հողային երկու որոշումներն էլ չեղարկվեն` ասել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ եկեղեցին փակելը բողոքի ակցիա էր՝ ուղղված երկու որոշումների դեմ: Առաջինը վերաբերում է քաղաքապետարանի որոշմանը, որով եկեղեցիներին և վանքերին հրահանգվել է հարկ վճարել: Մինչդեռ տարիներ շարունակ Իսրայելի քրիստոնեական համայնքներն ու եկեղեցիները ազատված են եղել հարկերից: Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետը հայտնեց, որ այս որոշումը անընդունելի է բոլոր քրիստոնեական համայնքների համար: Երկրորդ խնդիրը կապված է Իսրայելի խորհրդարանում քննարկվող նախագծի հետ, որ պետությանը թույլ կտա բռնագրավել Երուսաղեմում եկեղեցիների կողմից վերջին տարիներին անշարժ գույքի ընկերություններին վաճառված հողը:


«Եթե ընդունվի օրինագիծը, սա սահմանափակում կարող է լինել: Այդ ձևով պետությունը սահմանափակում է եկեղեցու և անհատ ձեռներեցների գործարքները»,- ասաց Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Նախատեսված էր օրինագիծը քննարկել կիրակի օրը Կնեսետի հանձնաժողովում, քննարկումը հետաձգվել է մեկ շաբաթով: «Հանձնաժողովից հետո պետք է դա որպես օրենքի նախագիծ մտներ Կնեսետ: Մեր բողոքն է, որ այդ օրենքը չքննարկվի, օրինագիծը չգնա Կնեսետ և որպես օրենք չընդունվի: Կնեսետում նախատեսված քննարկումը հետաձգվել է մեկ շաբաթով, բայց մեզ չի բավարարում, մենք պահանջում ենք, որ ընդհանրապես այդ օրինագիծը չեղարկվի: Ինչպես նաև պահանջում ենք քաղաքապետարանի կողմից հարկի և տուրքի որոշման չեղարկումը»,- նշեց դիվանապետը:

Դիտվել է՝ 708

Մեկնաբանություններ