Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մարգվելաշվիլին չի կատարել ադրբեջանցու խնդրանքը

Մարգվելաշվիլին չի կատարել ադրբեջանցու խնդրանքը
27.02.2018 | 00:01

Վրաստանը դեմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրմանը` հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Մառնեուլում «Անկախությունից մինչև ազատություն՝ հանրապետության 100 տարիները» արշավի շրջանակում ադրբեջանցիների հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպման երիտասարդ մասնակիցներից մեկը Վրաստանի նախագահին խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել «Խոջալուի զոհերի» հիշատակը, Մարգվելաշվիլին նրա խնդրանքը չի կատարել: Նա հայտարարել է, որ հետևում է հակամարտության շուրջ իրավիճակին, և նշել է, որ Վրաստանը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Դիտվել է՝ 669

Մեկնաբանություններ