Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մակրոնը մտահոգություն Է հայտնել Էրդողանին

Մակրոնը մտահոգություն Է հայտնել Էրդողանին
27.02.2018 | 00:02

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հեռախոսազրույցում մտահոգություն Է հայտնել Սիրիայի իրադրության կապակցությամբ` հայտնել Է Ելիսեյան պալատը: «Սիրիայի հարցում նախագահ Մակրոնն ընդգծել է շտապ անհրաժեշտությունը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին համապատասխան անհապաղ և ամբողջությամբ կատարվեն մարտական գործողությունների դադարեցմանը վերաբերող դրույթները, որ վերջ դրվի համատարած ռմբահարվածներին և թույլ տրվի շտապ կարգով՝ արդեն առաջիկա ժամերին կամ օրերին մարդասիրական օգնություն հասցնել և վիրավորների ու հիվանդների տարհանում իրականացնել»,- ասված Է հայտարարության մեջ: Ֆրանսիայի նախագահը «խիստ անհանգստություն Է հայտնել Արևելյան Գուտայում քաղաքացիական բնակչության և հոսպիտալների դեմ ուղղված և սիրիական ռեժիմի կողմից Անվտանգության խորհրդի 2401 բանաձևի դրույթների լիակատար խախտմամբ իրականացվող գրոհների շարունակման կապակցությամբ»:

«Ռուսաստանին՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի, անհրաժեշտ Է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել սիրիական ռեժիմի գործողություններին, որին նա աջակցում Է»,-նշել Է Մակրոնը: Ֆրանսիայի նախագահը «ընդգծել Է, որ հումանիտար դադարի ռեժիմը տարածվում Է Սիրիայի ամբողջ տարածքի վրա, ներառյալ Աֆրինը»: Այն «պետք Է իրականացվի ամենուրեք և անհապաղ, որ թույլ կտա դանդաղեցնել բռնության գոյություն ունեցող մեխանիզմի գործողությունը, որ սպառնում Է հանգեցնել տարածաշրջանային պայթյունի և հեռացնել քաղաքական կարգավորման բոլոր հեռանկարները»,- ասված Է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 704

Մեկնաբանություններ