Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երկրի տեղեկատվության և կապի նախարար Դաուրեն Աբաևի հետ հանդիպման ժամանակ խնդիր է դրել խորհրդարանի և կառավարության գործունեությունը ղազախերեն թարգմանել:
«Լատինական գրին անցնելը պատմական կարևորություն ունի մեր ժողովրդի համար: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է շարունակել աշխատել ղազախերենի կարգավիճակի բարձրացման վրա: Խորհրդարանի և կառավարության գործունեությունը պետք է իրականացվի պետական լեզվով: Միևնույն ժամանակ չի կարելի խախտել քաղաքացիների իրավունքներն այս հարցում: Դրա համար սինքրոն թարգմանության հնարավորություններ կան»,- ասել է նախագահը:
Նշելով լատինական գրի փուլային անցման կարևորությունը՝ Նազարբաևը հրահանգել է քննարկել ղազախերենի ուսուցման միջոցների կատարելագործման հարցը: