Ադրբեջանի ԿԸՀ-ն գրանցեց գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը ապրիլի 11-ի նախագահական ընտրություններում: Նրա թեկնածությունը առաջադրվել էր փետրվարի 8-ին՝ «Ենի Ազերբայջան» կուսակցության 6-րդ համագումարում: Ալիևը դարձավ ԿԸՀ-ի գրանցած առաջին թեկնածուն: Նախագահի աթոռի համար պայքարելու մտադրություն ունեն 15 հոգի: