Երևանը չի հաստատում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները երկու երկրներում նախագահական ընտրություններից հետո կհանդիպեն ղարաբաղյան հակամարտությունը քննարկելու նպատակով: «Պետության ղեկավարների մակարդակով հանդիպման պայմանավորվածության դեպքում այդ մասին կտեղեկացվի»` ասել է Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: