Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիայում դատի են տվել Էրդողանին

Թուրքիայում դատի են տվել Էրդողանին
28.02.2018 | 00:41

Թուրքիայում մի խումբ մտավորականներ դատի են տվել նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ իրենց հասցեագրված վիրավորանքների համար: Սիրիական Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը վերջ տալու կոչով իշխանություններին դիմած 170 մտավորականներին Էրդողանն անվանել էր «դավաճաններ», «անխիղճներ» ու «անբարոյականներ»: Էրդողանը մեղադրվում է անձնական վիրավորանք հասցնելու և ատելության դրսևորման համար:


Մտավորականները նշել են, որ իր ագրեսիվ ելույթներով նախագահը հաստատել է իրենց մտահոգությունները, որոնց մասին խոսել են Աֆրինի գործողությանը վերջ դնելու խնդրանքով նամակում:

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ