ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել սիրիական հիմնախնդրի շուրջ Աստանայի բանակցություններում երաշխավոր կողմերին երաշխավոր լինել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայում մեկամսյա զինադադարի որոշումը կյանքի կոչելու հարցում։
Մոգերինին, ի պատասխան հարցի, թե ՄԱԿ-ի ԱԽ-ի այս որոշումը վերաբերու՞մ է նաև Աֆրինին, որտեղ հունվարի 20-ից ռազմական գործողություն է իրականացնում թուրքական ԶՈՒ-ն, պատասխանել է, որ Աստանայում ընդհանուր համաձայնության եկած երկրները` ի դեմս Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի, պետք է պատասխանատու լինեն ու որպես երաշխավոր հանդես գան Սիրիայում զինադադարի ռեժիմի լիիրավ կյանքի կոչման համար՝ չնպաստելով լարվածության ավելի մեծ աճին: