ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը կարծում է, որ իշխանությունները Մարտի 1-ի հարցը օրակարգ բերելուն համաձայնելով՝ քաղաքական մեսիջ են հղում Ռոբերտ Քոչարյանին, բայց դժվար թե փորձում են նրա հնարավոր ակտիվությունը զսպել, քանի որ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր ակտիվանալու խոսակցությունների հիմքեր չկան։
«Ցանկացած ընտրության ժամանակ, ցանկացած իշխանափոխության ժամանակ կան մարդիկ, ում մասին խոսում են: Ես իսկապես չեմ տեսնում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունը էս փուլում։ Եթե փորձում է ակտիվանալ, ու ՀՀԿ-ն փորձում է կասեցնել Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունը ու դրա համար է համաձայնել, որ լսումներ անի, է թող անի։ Ի՞նչ է, Քոչարյանն իմ բարեկա՞մն է, «Ելք» դաշինքի՞ց է, լավությու՞ն է արել ընդդիմությանը, էհ, ավելի լավ։ Ես հավասարաչափ չեմ ընկալում ՀՀԿ-ի երկու նախագահներին էլ, չեմ ընկալում, որովհետև իրենց վարած գործընթացը էս երկիրը լավ տեղ չի տանում»,- շեշտեց նա։