Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Ալիևի հայտարարությանը
28.02.2018 | 00:48

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Երևանն ադրբեջանական ժողովրդի պատմական տարածքն է՝ կարևորելով բորբոքիչ հայտարարություններից զերծ մնալը:

«Ազատությունը» հարցում էր ուղարկել Երևանում ԱՄՆ դեսպանատուն՝ խնդրելով ներկայացնել, թե պաշտոնական Վաշինգտոնն ի՞նչ դիրքորոշում ունի Իլհամ Ալիևի աղմկահարույց հայտարարության կապակցությամբ, և նման հայտարարությունը չի՞ բարդացնում ղարաբաղյան բանակցությունների ընթացքն ու սրում իրավիճակը:
«ԱՄՆ պաշտպանում է Մինսկի խմբի համանախագահների փետրվարի 11-ի հայտարարությունը, որով կողմերին կոչ էր արվում զերծ մնալ բորբոքիչ հայտարարություններից և սադրիչ գործողություններից: ԱՄՆ-ը նաև խրախուսում է կողմերին՝ հարգել 2017-ի հոկտեմբերին գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները` բանակցությունների աշխուժացման ու շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության պատասխանում:

Դիտվել է՝ 876

Մեկնաբանություններ