Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան բողոքի նոտա է հղել Չեխիային

Թուրքիան բողոքի նոտա է հղել Չեխիային
28.02.2018 | 13:13

Թուրքիայի արդարադատության, արտաքին և ներքին գործերի նախարարությունները բողոքի նոտա են հղել Չեխիային՝ Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների քաղաքական թևի՝ PYD-ի ղեկավար Սալիհ Մուսլիմի ազատ արձակումից հետո` ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Նա հայտարարել է, որ Թուրքիան հետ չի կանգնի իր պահանջներից և մինչև վերջ կշարունակի հետևել գործի ընթացքին:
«Մենք կատարել էինք անհրաժեշտ ընթացակարգերն ու հղել Սալիհ Մուսլիմի արտահանձնման վերաբերյալ պահանջը: Սակայն դատարանն այսպիսի որոշում կայացրեց: Մենք չենք հրաժարվելու այս գործից: Որ երկիր ուզում է գնա՝ հանգիստ չենք թողնի»,- ասել է նախարարը:

Դիտվել է՝ 844

Մեկնաբանություններ