Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մարտի 1-ից միայն դեղատոմսով ձեռք բերվող դեղերի ցանկը

Մարտի 1-ից միայն դեղատոմսով ձեռք բերվող դեղերի ցանկը
28.02.2018 | 13:15

2018-ի մարտի 1-ից ՀՀ-ում գրանցված հակավարակային (այդ թվում` հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության դեղատոմս` ըստ սահմանված կարգի:


Ցանկերը հրապարակված են առողջապահության նախարարության պաշտոնական կայքում : Սահմանվել է դեղատոմսի 4 նոր ձևաթուղթ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մեկանգամյա կամ բազմակի անգամ տրամադրվող դեղերի համար: Որևէ այլ թղթի վրա գրված դեղատոմսով դեղի դուրսգրումն արգելվում է։ Թմրանյութեր ու հոգեմետ նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերն ուժի մեջ են 10 օր, մնացած դեղերն ու բազմակի դեղատոմսերը` 6 ամիս: Մինչև 2018-ի դեկտեմբերի 31-ը ուժի մեջ են նախկին կարգով հաստատված դեղատոմսերի ձևերը:

Դիտվել է՝ 1205

Մեկնաբանություններ