Շոտլանդիայում անհանգստացած են, որ կարող են կորցնել իրենց լիազորությունները ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո։ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը հայտարարել է, որ չի պատրաստվում ստորագրել ԵՄ-ից երկրի դուրս գալու ընթացակարգի օրինագիծը` փոխանցում է Reuters-ը։
«Ես չեմ պատրաստվում ստորագրել այն, ինչը խաթարում է ապակենտրոնացման ողջ հիմքը»,- հայտարարել է Ստերջենը։ Հրաժարումը հրահրել է երկրի վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությունը, որ Լոնդոնը զիջումների չի գնա Շոտլանդիային, ՈՒելսին և Հյուսիսային Իռլանդիային: Շոտլանդիան, ՈՒելսն ու Հյուսիսային Իռլանդիան օրինագծի վրա վետո դնելու իրավունք չունեն։ Brexit-ը ծրագրված է 2019-ի մարտի 29-ին։