Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ի պետքարտուղարությանը Սիրիայում մեկամսյա հրադադարի ռեժիմի հաստատման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը խեղաթյուրելու համար` գրում է «Հուրիյեթը»: Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումը վերաբերում է նաև Աֆրինին, որտեղ իր ռազմական գործողությունն է շարունակում թուրքական ԶՈՒ-ն: Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ում ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումը կամ չեն հասկացել, կամ խեղաթյուրում են:
«Խորհուրդ ենք տալիս ԱՄՆ-ին ահաբեկիչներին (նկատի են ունեցել Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատներին (PYD/YPG)) պաշտպանող հայտարարություններ անելու փոխարեն կենտրոնանալ Ասադի ռեժիմի կողմից ռմբակոծվող անմեղ խաղաղ բնակիչներին պաշտպանելու վրա»,- ասված է հայտարարության մեջ: