Նիկոս Անաստասիադիսը երկրորդ ժամկետով ստանձնել է Կիպրոսի նախագահի պաշտոնը: Փետրվարի 4-ին նախագահի ընտրությունների երկրորդ փուլում Անաստասիադիսը հաղթել էր ձայների 55,99 տոկոսով: Նորընտիր նախագահի երդմնակալությունը եղել է խորհրդարանում՝ անցած 5 տարվա ժամկետի ավարտի օրը: