Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Դոնալդ Թրամփ. Մի՞թե կարելի է այդքան հիմար լինել

Դոնալդ Թրամփ. Մի՞թե կարելի է այդքան հիմար լինել
01.03.2018 | 13:50

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշտամբել է Սպիտակ տան հեռահաղորդակցության հարցերով ղեկավար Հոուփ Հիքսին: Նախագահին զայրացրել է փաստը, որ իր վարչակազմի ամենաերիտասարդ անդամներից մեկը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի առջև վկայություն տալու ժամանակ խոստովանել է, որ երբեմն ստում է Թրամփին: Թրամփը նախկին մոդելին հարցրել է` «Մի՞թե կարելի է այդքան հիմար լինել»:

Հիքսը 9 ժամ վկայություն է տվել Կոնգրեսում՝ 2016-ին ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական կողմի հնարավոր միջամտության ու Թրամփի շտաբի և ռուսների ենթադրյալ կապի վերաբերյալ: Հիքսը, որ եղել է Թրամփի նախընտրական թիմում ու նախագահի մեծ վստահությունն է վայելել, հրաժարական է տվել:

Դիտվել է՝ 674

Մեկնաբանություններ