ԵՄ-ն ավարտին է հասցնում ՈՒկրաինային մեկ միլիարդ եվրո ֆինանսական օգնության հաստատումը: Եվրահանձնաժողովը հայտնել է, որ նախքան օգնության փոխանցումը, ԵՄ-ն պետք է համոզվի, որ ՈՒկրաինան չի շեղվում բարեփոխումների ճանապարհից:
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսն ասել է, որ հանձնակատարներն արդեն նախնական հավանություն են տվել ՈՒկրաինային մակրոտնտեսական աջակցություն տրամադրելուն: Վերջնական հավանությունը կտրվի հաջորդ շաբաթ, երբ ֆինանսական օգնության տրամադրումը կհաստատեն Եվրոպական խորհուրդն ու Եվրախորհրդարանը: Գումարը Կիևը կստանա ամռանը` մինչ այդ լուծելով այն խնդիրները, որոնք խոչընդոտել են օգնությունը ստանալուն:
2015-ին ԵՄ-ն ՈՒկրաինային հատկացրել է 1 միլիարդ 800 միլիոն եվրո օգնություն, առաջին չափաբաժինը՝ 600 միլիոնը, 2015-ին է փոխանցվել, իսկ մնացածը՝ 2017-ին: