ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Արմեն Սարգսյան. Սահմանադրությունը ես չեմ գրել, ես միայն քվեարկել եմ

Արմեն Սարգսյան. Սահմանադրությունը ես չեմ գրել, ես միայն քվեարկել եմ
01.03.2018 | 21:07

Ես որևէ կուսակցության անդամ չեմ պատրաստվում դառնալ, նույնիսկ՝ Ձերը, պարոն Փաշինյան` ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր համարում է, որ գլխավորի ՀՀԿ ցուցակը վարչապետ դառնալու համար։

Պատասխանելով հարցին, թե իրեն չի մտահոգու՞մ, որ ինքը, ըստ էության, ոչ թե ընտրվում, այլ նշանակվում է ՀՀ նախագահ, Արմեն Սարգսյանն ասաց. «Սահմանադրությունը ես չեմ գրել, ես միայն քվեարկել եմ»:

Դիտվել է՝ 955

Մեկնաբանություններ