Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նիկոս Անաստասիադիս. Կիպրոսի հիմնախնդրով բանակցությունների վերսկսումն այժմ անհնարին է

Նիկոս Անաստասիադիս. Կիպրոսի հիմնախնդրով բանակցությունների վերսկսումն այժմ անհնարին է
01.03.2018 | 21:08

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ ներկա պահին կիպրոսյան հիմնախնդրի շուրջ թուրքական և հունական կողմերի բանակցությունների վերսկսումն անհնարին է` գրում է DHA գործակալությունը:


Բանակցությունների վերսկսման անհնարինությունն Անաստասիադիսը բացատրել է Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության իշխանության ներկայացուցիչների` խնդիրը կարգավորելու ցանկության բացակայությամբ:
Նա նշել է, որ թուրքական կողմն առաջ է քաշում անընդունելի պայմաններ ու պահանջներ, խախտում է Կիպրոսի ինքնիշխանությունը՝ Միջերկրական ծովի ջրերում Կիպրոսի տնտեսական հատվածում անօրինական միջամտություններ իրականացնելով: «Այն, ինչ ցանկանում ու պահանջում է Հյուսիսային Կիպրոսը, ոչ թե Կիպրոսի ժողովրդի շահերից է բխում, այլ Անկարայի ռազմավարական շահերից»,- ասել է Անաստասիադիսը:

Դիտվել է՝ 835

Մեկնաբանություններ