Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Արմեն Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Արմեն Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին
01.03.2018 | 21:09

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցերից մեկն էր՝ ուղղված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, թե ծանոթացել է նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, որտեղ ասել է, որ վարչապետ չի դառնալու: «Կարծում եմ՝ այստեղ ունենք «եթե»-ների շարք. եթե ես ընտրվեմ հանրապետության նախագահ, եթե դրանից հետո ԱԺ-ում իշխող կուսակցությունը որոշի առաջադրել Սերժ Սարգսյանին, և երբ այդ օրը գա, և եթե այդ թեկնածուն լինի Սերժ Սարգսյանը, ճիշտ կլինի՝ այդ հարցն ուղղեք իրեն, ոչ թե ինձ: Ես չեմ կարող մեկնաբանել այս պահին՝ քաղաքական մյուս գործիչների հայտարարությունները պաշտոնական են, թե անպաշտոն»,- պատասխանեց Սարգսյանը:

Սարգսյանը շարունակեց, որ եթե այս ճանապարհով գնան, կան հարգված երկրների ժողովրդավար առաջնորդներ, որ հայտարարություններ են անում ամեն օր, սոցիալական ցանցերում են գրում: «Թե որքան է դրանց պետական կամ քաղաքական արժեքը, թողնում եմ ձեզ դատելու: Այդ հարցը վերաբերում է ոչ թե ինձ, այլ ՀՀ գործող նախագահին»,- ասաց Սարգսյանը:


Նիկոլ Փաշինյանը նաև հարցրեց, թե, ըստ նախագահի թեկնածուի, կա՞ն քաղբանտարկյալներ Հայաստանում, թե՞ ոչ: Արմեն Սարգսյանն ասաց, որ խնդրել է տրամադրել փաստաթղթեր, և կարծիքները տարբեր են: Ըստ նրա՝ եվրոպական ինստիտուտներից փաստաթղթեր չեն տրամադրել, որ տվյալ անձը քաղբանտարկյալ է: «Երբ ներկայացնեն, ես իմ անձնական կարծիքը կունենամ, և եթե ընտրվեմ, իմ վերաբերմունքը ցույց կտամ. մեր երկրում քաղբանտարկյալ չպիտի լինի»,- ասաց նա:

Դիտվել է՝ 910

Մեկնաբանություններ