Ռուսաստանի գլխավոր սպառնալիքը հետ մնալն է, նման իրավիճակը պետք է բեկել և զարգացման դինամիկա ապահովել` հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հենց հետ մնալը՝ ահա մեր գլխավոր սպառնալիքը և ահա մեր թշնամին: Եթե իրավիճակը չբեկենք, անխուսափելիորեն կխորանա: Սա նման է քրոնիկ հիվանդության, որն անխուսափելիորեն քայլ առ քայլ օրգանիզմը ներսից հյուծում ու քայքայում է»,- ասել է Պուտինը՝ Դաշնային ժողովին ուղերձում:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ստեղծագործական այնպիսի հզորություն ապահովել, զարգացման այնպիսի դինամիկա, որ ոչ մի խոչընդոտ չխանգարի ինքնուրույն առաջ ընթանալուն:
«Մեր ապագան մենք ինքներս պետք է որոշենք և կորոշենք»` ասել է Պուտինը: