Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նոբելյան մրցանակակիր 38 գրող բաց նամակ է հղել Էրդողանին

Նոբելյան մրցանակակիր 38 գրող բաց նամակ է հղել Էրդողանին
02.03.2018 | 01:23

Նոբելյան մրցանակակիր 38 հայտնի գրողներ նամակ են հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ պահանջելով ազատ արձակել օրեր առաջ ցմահ ազատազրկման դատապարտված երեք թուրք լրագրողներին՝ Ահմեդ և Մեհմեդ Ալթան եղբայրներին ու Նազլը Ըլըջաքին։ Նրանք ցմահ ազատազրկման էին դատապարտվել իշխանության տապալման փորձերի և երկրում ահաբեկչական համարվող խմբավորման անդամ՝ գյուլենական լինելու համար։


Բաց նամակը հրապարակել է The Guardian-ը: Նամակի հեղինակները հիշեցրել են Էրդողանին, որ դեռևս 1998-ին ինքն ազատազրկվել էր՝ իսլամական բնույթի բանաստեղծության ընթերցման համար: Այդ ժամանակ Էրդողանի ազատ արձակման համար պայքարեցին մարդու իրավունքների պաշտպանության մի շարք կառույցներ:
«Այն ժամանակ ձեզ պաշտպանող մի շարք մարդիկ այսօր զարմացած են»,- ասված է նամակում: Գրողները նշել են, որ անազատության մեջ գտնվող բազմաթիվ լրագրողների ազատ արձակումը կարող է Թուրքիան դարձնել ազատ աշխարհի պատվավոր անդամ:

Դիտվել է՝ 1037

Մեկնաբանություններ