Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բեռլինում կայացել է «Ժողովրդավարական շարժումների սկիզբը Հայաստանում ԽՍՀՄ փլուզումից առաջ» քննարկում

Բեռլինում կայացել է «Ժողովրդավարական շարժումների սկիզբը Հայաստանում ԽՍՀՄ փլուզումից առաջ» քննարկում
02.03.2018 | 01:30

Բեռլինում «Գերմանիայի բռնապետության դեմ պայքարի և վերաիմաստավորման դաշնային հիմնադրամի» կենտրոնակայանում Հիմնադրամը և ՀՀ դեսպանությունը փետրվարի 28-ին կազմակերպել են «Ժողովրդավարական շարժումների սկիզբը Հայաստանում ԽՍՀՄ փլուզումից առաջ և անցյալի նկատմամբ ընկալումները» քննարկում՝ նվիրված Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին:

Քննարկմանը բացման խոսքով հանդես եկան Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Հիմնադրամի ղեկավար, դոկտոր Աննա Կամինսկին: Դեսպանն անդրադարձավ բռնապետական պայմաններում անցյալի հիշողության պահպանման՝ տարբեր հանցագործությունների զոհերի հիշատակման մշակույթին:

Դեսպանը նաև ներկայացրեց Արցախյան շարժման սկզբնական փուլի զարգացումները և ադրբեջանական իշխանությունների իրականացրած հայ բնակչության կոտորածները Սումգայիթում, Բաքվում և այլուր, որոնք պատասխան էին իրենց արդար կամքը բարձրաձայնելու նպատակով հայերի կազմակերպած խաղաղ ցույցերի: Դեսպան Սմբատյանը, շնորհակալություն հայտնելով դաշնային հիմնադրամի ղեկավարությանը, նշեց, որ միջոցառումը, որը տեղի է ունենում սումգայիթյան զոհերի 30-ամյա հիշատակի օրերին, խորհրդանշական է և պարտավորեցնող: Նա ընդգծեց, որ հանցագործությունը ժամանակին դատապարտվել է նաև միջազգային հանրության կողմից, բանաձև է ընդունել նաև Եվրախորհրդարանը, սակայն, ցավոք, մինչ օրս հանցագործներն իրենց պատիժը չեն կրել:

Դիտվել է՝ 1047

Մեկնաբանություններ