Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թաներ Աքչամ. Թուրքիան հերթական անգամ ստորագրեց պատմական սխալի տակ

Թաներ Աքչամ. Թուրքիան հերթական անգամ ստորագրեց պատմական սխալի տակ
02.03.2018 | 15:16

Հայ-թուրքական արձանագրություններին ընթացք չտալով Թուրքիան հերթական անգամ ստորագրեց պատմական սխալի տակ` ասել է թուրք պատմաբան Թաներ Աքչամը: Նրա կարծիքով` արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց այն, ինչն արդեն հստակ էր:

«Արձանագրությունները Թուրքիայի կառավարության կողմից արված հայտարարություններից անմիջապես հետո արդեն սպանվել էին և վերածվել դատարկ թղթի կտորի: Չեմ կարող ասել, թե երբ կձևավորվի անհրաժեշտ կամք՝ կանգնելու արձանագրությունների հետևում: Մարդկության պատմությունը լի է նման հարյուրավոր, անգամ հազարավոր բաց թողնված հնարավորություններով: Սա էլ մի մեծ հնարավորություն էր, որը բաց թողնվեց… Մեզ մնում է միայն ասել՝ ափսոս, և կրկնել՝ Թուրքիան կրկին ստորագրեց պատմական սխալի տակ»,- ասել է Թաներ Աքչամը:

Դիտվել է՝ 1534

Մեկնաբանություններ