ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Արմեն Սարգսյանն ընտրվեց Հայաստանի նախագահ

Արմեն Սարգսյանն ընտրվեց Հայաստանի նախագահ
02.03.2018 | 15:17

Ձայների 90 կողմ, 10 դեմ հարաբերակցությամբ Հայաստանի 4-րդ նախագահ ընտրվեց Արմեն Սարգսյանը։ «ՀՀ նախագահը պաշտոնը ստանձնում է ԱԺ հատուկ նիստում, որը հերթական ընտրության դեպքում գումարվում է ՀՀ նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը։

ԱԺ հատուկ նիստը կգումարվի ապրիլի 9-ին»,- հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ Իր ելույթում նորընտիր նախագահն ասաց, որ իր ողջ եռանդն ու փորձառությունը կներդնի ծառայելու Հայաստանի Հանրապետությանը, ժողովրդին։ «Ինչպես ասել եմ նախկինում, իմ երկար տարիների գիտելիքը, փորձառությունը և ողջ եռանդը կներդնեմ ՀՀ նախագահի պարտականությունները լիովին կատարելու և լիովին ծառայելու ՀՀ-ին, քաղաքացիներին և մեր ողջ ժողովրդին։ Իհարկե, ակնկալում եմ ձեր աջակցությունը և մասնակցությունը, մեր բոլոր քաղաքացիների աջակցությունը և մասնակցությունը մեր ապագա կարևոր հաղթանակներին»:

Դիտվել է՝ 2028

Մեկնաբանություններ