Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պենտագոնին չեն զարմացրել միջուկային նոր հրթիռների մասին Պուտինի հայտարարությունները

Պենտագոնին չեն զարմացրել միջուկային նոր հրթիռների մասին Պուտինի հայտարարությունները
02.03.2018 | 15:18

Պենտագոնին չեն զարմացրել միջուկային նոր հրթիռների մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները: «Պենտագոնը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի»,- հայտարարել է ԱՄՆ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Դանա ՈՒայթը՝ հավելելով․ «ԱՄՆ հակահրթիռային համակարգը երբեք ուղղված չի եղել Ռուսաստանի դեմ, և Ռուսաստանը այս մասին քաջ տեղյակ է»:


Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը նկատել է, որ Պուտինի վերջին հայտարարություններից հետո ամերիկացիները մտադիր չեն որևէ փոփոխություններ մտցնել իրենց միջուկային ռազմավարության մեջ: Փետրվարի 2-ին հրապարակված ԱՄՆ միջուկային ռազմավարության նախաբանում Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթիսն ընդգծել էր, որ ԱՄՆ-ը չի հրաժարվելու միջուկային ծրագրից՝ հատկապես այն պայմաններում, երբ Ռուսաստանը նորացնում է իր միջուկային ներուժը:

Դիտվել է՝ 1459

Մեկնաբանություններ