«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
03.03.2018 | 15:37

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին:
«ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ Սարգսյանի գործունեությունն այս բարձր պաշտոնում կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու եվրասիական ինտեգրման խորացմանը՝ ի նպաստ երկու երկրների եղբայրական ժողովուրդների շահերի»,- հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բրիֆինգի ժամանակ անդրադարձել է հարցին` ինչպե՞ս է Ռուսաստանը հարաբերություններ կառուցելու ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: «Ես, իհարկե, կարծում եմ, որ նման հայտարարություններ անելու գործառույթը նախագահի աշխատակազմինն է, բայց մեր հարաբերությունները Հայաստանի հետ կրում են ինչպես պատմական բնույթ, այնպես էլ ամրագրված են մի շարք երկկողմ փաստաթղթերով»,- նշել է նա:


Զախարովայի խոսքով` հարաբերությունների զարգացումն այնպիսին կլինի, ինչպես որոշված էր երկկողմ համաձայնագրերում ու բազմաթիվ գագաթնաժողովների, հանդիպումների, բանակցությունների արդյունքում, առաջին հերթին` հաշվի առնելով երկու երկրների ժողովուրդների բարեկեցությունն ու շահերը։

Դիտվել է՝ 1218

Մեկնաբանություններ