Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սերժ Սարգսյանն ընդունել է Արմեն Սարգսյանին

Սերժ Սարգսյանն ընդունել է Արմեն Սարգսյանին
03.03.2018 | 15:40

Նախագահ Սերժ Սարգսյանն ընտրությունից հետո ընդունել է Արմեն Սարգսյանին և շնորհավորել, մաղթել հաջողություններ և վստահություն հայտնել, որ Հայաստանի համար ապագա տարիները լինելու են լավագույն ձեռքբերումների տարիներ:


«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Սա, անշուշտ, շատ կարևոր իրադարձություն է մեր ժողովրդի և պետության կյանքում և, իհարկե, շատ կարևոր հանգրվան է խորհրդարանական ժողովրդավարության կայացման ճանապարհին: Վստահ եմ, որ Դուք լավագույնս եք կատարելու ՀՀ նախագահի պարտականությունները: Այս ընթացքում ուշադրությամբ հետևելով Ձեր հանդիպումներին՝ ես ուղղակի համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Մինչև Ձեր պարտականությունների ստանձնումը մնացել է 40 օր: Այս 40 օրերին Դուք ամբողջովին կարող եք ապավինել իմ աշխատակազմի, մեր պետական կառույցների բոլոր պաշտոնյաների աջակցությանը և տնօրինեք այդ ժամանակը ինչպես կցանկանաք, որովհետև այդ դժվար և պատվաբեր պարտականությունները կատարվում են ի շահ մեր ժողովրդի: Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ Ձեզ»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորանքի և բարեմաղթանքների համար: «Կրկին թույլ տվեք Ձեզ շնորհակալություն հայտնել Ձեր բարի և դեպի մեր հայրենիքի ապագան նպատակաուղղված խոսքերի համար: Իհարկե, ինչպես Դուք նշեցիք՝ ընտրվելուց առաջ ժամանակ ունեի ոչ միայն մտածելու, այլ նաև գործելու՝ հանդիպելու մեր հայրենակիցներին տարբեր երկրներում՝ սկսած հայրենիքից՝ Հայաստանից, հայրենի Արցախից, հանդիպելու և ղեկավարությանը, և առանձին անհատների, տարբեր կուսակցությունների ու սփյուռքի կառույցների: Ավարտելով այդ հանդիպումները և այսօր ընտրվելով ՀՀ հաջորդ նախագահ՝ թույլ տվեք նախ և առաջ իմ երախտագիտության խոսքը ասել Ձեզ՝ որպես ՀՀ երրորդ նախագահի, որպես ազգային հերոսի և առաջնորդի, որ իր կյանքի 30 տարիները նվիրել է իր ժողովրդին, իր հայրենիքին՝ սկսած Արցախի ազատամարտից մինչև այսօր: Եվ թույլ տվեք նաև իմ երախտագիտությունը հայտնել հատկապես Ձեր նախագահության տարիներին այն կառուցողական աշխատանքի համար, որ Դուք կատարել եք: Սա ես ասում եմ որպես Հայաստանի պարզ քաղաքացի և մեկը, ով վերջին առնվազն մեկուկես ամսում հանդիպելով առանձին հայրենակիցների հետ, նրանցից շատերից լսել է այս խոսքերը: Իհարկե, շատ գնահատելի է վերջին տարիներին Ձեր տեսլականը և փոփոխությունները, որոնք կատարվում են մեր հայրենիքում՝ անցումը դեպի նոր՝ խորհրդարանական կառավարման հանրապետության, որը նոր դռներ է բացում ժողովրդավարության ամրապնդման համար: Անշուշտ, Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, Հայաստանի շատ ավելի խոր հարաբերությունները և պայմանավորվածությունները ԵՄ-ի հետ, մասնակցությունը նոր բազմաթիվ միջազգային կառույցներում և, ընդհանրապես տնտեսության մեջ տեղի ունեցող նոր դրական փոփոխությունները հիմք են տալիս վստահությամբ նայելու ապագային: Ես ինձ լավատեսություն եմ ներարկում, որ ապագա տարիները՝ առնվազն 7 տարին, որ ես պետք է ծառայեմ որպես ՀՀ նախագահ, լինելու են ակտիվ աշխատանքի տարիներ: Պարոն նախագահ, ինչպես ասել եմ և Ձեզ, և շատ գործընկերների, պատրաստ եմ լիովին նվիրվելու այս գործին սահմանադրությամբ նախատեսված նախագահական գործունեության սահմաններում՝ ամբողջ սրտով, հոգով և իմ փորձառությունը, իմ գիտելիքները ներդնելով այդ շատ կարևոր գործին: Գործի, որը իրականում շարունակությունն է հանրապետության առաջին, երկրորդ և Ձեր նախագահության տարիների»,- ասել է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը։

Դիտվել է՝ 935

Մեկնաբանություններ